«Forbes» ամսագիրը հրապարակել է մարզական բրենդերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ըստ 2017 թվականի արդյունքների` մարզիկների շրջանում ամենաթանկարժեք անունը թենիսիստ Ռոջեր Ֆեդերերինն է:
Շվեյցարացի թենիսիստի անվան արժեքը գնահատել են 37,2 մլն դոլար:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում «Քլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է (33, 4 մլն), իսկ լավագույն եռյակը եզրափակում է կարիերան ավարտած արագավազորդ Ուսեյն Բոլտը (27 մլն):
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս) - 37,2 մլն դոլար
2. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկետբոլ) - 33,4
3. Ուսեյն Բոլտ (Ճամայկա, թեթև աթլետիկա) - 27
4. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, ֆուտբոլ) - 21,5
5. Ֆիլ Միկելսոն (ԱՄՆ, գոլֆ) - 19,6
6. Թայգեր Վուդս (ԱՄՆ, գոլֆ) - 16,6
7. Վիրաթ Կոհլի (Հունաստան, կրիկետ) - 14,5
8. Րորի Մակիլրոյ (Մեծ Բրիտանիա, գոլֆ) - 13,6
9. Լիոնել Մեսսի (Արգենտինա, ֆուտբոլ) - 13,5
10. Սթիֆ Կարի (ԱՄՆ, բասկետբոլ) - 13,4