Նեյմարը խոսել է Կավանիի հետ կոնֆլիկտի մասին


Նեյմարը խոսել է Կավանիի հետ կոնֆլիկտի մասին
Սեպտեմբեր 28 22:27 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմակից Էդինսոն Կավանիի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:

«Լրագրողները բազմաթիվ պատմություններ են հորինում, շատ են խոսում այնպիսի բաներից, որոնց մասին գաղափար չունեն:

Նրանք փորձում են հայտնվել հանդերձարանում և խոսում այնպիսի բաների մասին, որոնք չկան»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «MSN»-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը և Կավանին վիճել էին 11 մետրանոց իրացնելու պատճառով: