Ինձ էլ են uպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված. Մանե Թանդիլյան


Ինձ էլ են uպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված. Մանե Թանդիլյան
Սեպտեմբեր 24 16:56 2025

Պատահական բաներ տեղի չեն ունենում, պետք է բացահայտեն, տեսագրության սարքեր կան երևում է հանցագործի վարքը, այն մեկ օրում տեղի չի ունեցել։ Փարաքարի համայնքապետի տան դիմաց լրագրողին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

 

«Եթե մինչ այդ արած լինեին իրենց գործն, այս սպանությունը տեղի չէր ունենա։

Նրանց գործն է պատշաճ կերպով ու ժամանակին  այդ վարկածները դիտարկեին և ժամանակին թույլ  չտային, որ նման շարունակություն ունենար»,-նշեց Թանդիլյանը։

 

Պատասխանելով սպանության քաղաքական մոտիվների մասին հարցին՝ նա նշեց. «Քաղաքական մոտիվները ես չգիտեմ, ինձ էլ են սպառնալիքներ ուղարկում, նաև այս  դեպքի հետ կապված»։

Նա ճշտեց, որ սպառնալիքները ֆեյքերի կողմից է ստացել։

Թանդիլյանը պատասխանեց նաև սպանության առիթով այսօր Փաշինյանի արած հայտարարությանը.

«Այդ պահվածքը՝ որպես «համար առաջին» ընդդիմադիր, պետք է դադարեցնի... էդ խոսքերն, ինչ գրում է, իրեն է ուղղված, ո՞ւմ  է ասում, ո՞ւմ հետ է խոսում... Ես հասկանում եմ, որ ինքն էլ իր տեղում չէ»։