Արարատի մարզում շան կծելու հետևանքով երեխա է տուժել


Արարատի մարզում շան կծելու հետևանքով երեխա է տուժել
Սեպտեմբեր 13 15:29 2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք, այս մասին հհայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:

 

Սիրելի՜ քաղաքացիներ

 

Զգոնության կոչ եմ ուզում անել.

 

շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:

 

Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:

 

Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:

 

Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- նշել է Ավանեսյանը։