Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին


Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին
Օգոստոս 12 11:36 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ գագաթնաժողովին՝ Truth Social սոցցանցում հրապարակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ լուսանկարներ:

«Մեծ պատիվ էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ: Նրանք հիմա իմ լավ ընկերներն են», - գրել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում: