Նոր Զելանդիայում 27-ամյա տեղացի կինը դատարանի առաջ կկանգնի երեխաների նկատմամբ բռնության և անփութության մեղադրանքով։ Կինը ճամպրուկի մեջ էր տեղափոխում իր երկու տարեկան դստերը։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։
Դեպքը տեղի է ունեցել Օքլենդ քաղաքից 100 կմ հեռավորության վրա։ Կանգառներից մեկի ժամանակ միջքաղաքային ավտոբուսի վարորդը ուղեբեռի մեջ նկատել է ճամպրուկ, նրան թվացել է, թե պայուսակի ներսում շարժում է նկատել, բացել է ճամպրուկը և ներսում գտել երկու տարեկան աղջկա։ Նրա մայրը նույն ավտոբուսում էր, բայց ուղևորի նստատեղերում։
Հրապարակման համաձայն, երեխան ջերմային հարված և մի քանի քերծվածքներ է ստացել։ Տրանսպորտային աշխատողի կանչով արտակարգ իրավիճակի վայր ժամանած ոստիկանները ընդգծել են, որ այս դեպքում սարսափելի հետևանքներից խուսափել են միայն վարորդի զգոնության շնորհիվ։ Աղջիկը հոսպիտալացվել է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։