Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հուլիսի 24-ին ընդունել է Վրաստանի դեսպանության հյուպատոս Նանա Անդղուլաձեին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, շտաբի պետի տեղակալ Ռաֆայել Հարությունյանը և հյուպատոսի օգնական Անի Աստատուրյանը։
Կողմերի միջև քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Վրաստանի քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները։
Ծովինար Թադևոսյանը կարևորել է մշտական կապի ապահովումը ոլորտային հարցերին իրավասության սահմաններում հրատապ լուծումներ տալու տեսանկյունից։
Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը։