Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքին։ Այս մասին հայտարարություն են տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը նախ դատապարտել է մի քանի շաբաթ առաջ Դամասկոսի ուղղափառ եկեղեցում կատարված ահաբեկչությունը եւ իր ցավակցությունը հայտնել Պատրիարքին եւ զոհերի ընտանիքներին։
Արամ Ա. Կաթողիկոսն ընդգծել է քրիստոնյա համայնքների միասնականության հրամայականը։ ընդգծեց քրիստոնեայ համայնքներու միասնակամութեան հրամայականը։ Իրենց զրույցի ընթացքում երկու հոգեւոր հայրերն ընդգծել են, որ անհրաժեշտ է քրիստոնյաները մնան Սիրիայում՝ հավատարիմ լինելով իրենց համայնքներին եւ քաղաքացիական պարտավորություններին։