Հուլիսի 6-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։
Պարեկները սահմանազատել են տարածքը, և քանի որ մոտոցիկլից առաջացել է դիզվառելիքի արտահոսք, պարեկների ահազանգով դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը օտարերկրյա քաղաքացի է։