Այս տոնը կնշենք ուրախությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին


Այս տոնը կնշենք ուրախությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին
Հուլիս 5 13:30 2025

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության եւ ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին:

 

Ով չի հարգում Սահմանդրությունը եւ խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որեւէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարեւանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին եւ պետությանը: Եթե կուզեք չի հարգում անգամ ինքն իրեն:

 

Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի եւ թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:

 

Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ եւ քաղցրությամբ, երբ Սահմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»: