Հայաստանի Սահմանադրությունը 30 տարեկան է


Հայաստանի Սահմանադրությունը 30 տարեկան է
Հուլիս 5 09:16 2025

 

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հաստատումից անմիջապես հետո նոր՝ ազգային Սահմանադրության ընդունումն արդեն ժամանակի հարց էր։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

 

Սահմանադրությունը հանդիսանում է անկախ պետականության խորհրդանիշն ու ՀՀ Մայր օրենքը։

 

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները։

 

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

 

Հայաստանի Սահմանադրությունը ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմաանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, երկրորդը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։

 

 

 

Փաշինյանը բազմիցս խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտությունից, ինչը մեկ բացատրում էր «քաղաքացիների կողմից Մայր օրենքի նկատմամբ վստահության պակասով», այնուհետև՝ «Սահմանադրության տեքստի՝ տարածաշրջանային նշանակությունը չարտացոլելու» հանգամանքով։

 

«Ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», – սույն թվականի ապրիլի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել էր Փաշինյանը, ինչը լուրջ հակասությունների առիթ էր հանդիսացել հասարակության տարբեր շերտերի մոտ։

 

Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք Սահմանադրությունն արդեն իսկ փոփոխության ենթարկվել է․

 

2020 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Ազգային ժողովը կայացրեց «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվե դնելու մասին» որոշումը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է տեղի ունենար 2020-ի ապրիլի 5-ին, սակայն, երկրում արտակարգ դրությունը հիմք ընդունելով, Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, Ազգային ժողովը որոշում կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։

 

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում էին Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, ովքեր պաշտոնավարել են 12 տարուց ավելի։ Նախագծով դադարեցվում էին նաև Բարձր դատարանի նախագահի լիազորությունները, իսկ նոր նախագահ կընտրվի միայն այն դեպքում, երբ կհամալրվեն Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը։