Լևոն Քոչարյանը լուրջ չի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե, ըստ Լևոն Քոչարյանի՝ երկրում տեղի ունեցող ձերբակալությունները կապված են վարչապետի՝ Թուրքիա այցի հետ և որ իշխանությունները պատրաստվում են միջանցք հանձնել։
«Լևոն Քոչարյանը լուրջ չի, ինքը եկել ա ստեղ իրա հորը պաշտպանելու։ Քաղաքականությունից այնքան ա հեռու, ինչքան որ հնարավոր ա։ Ինքը քաղաքական գործիչ չի»,-ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ասաց, թե չգիտի՝ Լևոն Քոչարյանը բացի Ռոբերտ Քոչարյանի տղան լինելուց, ինչով է հայտնի։