ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ ամբիոնից 2019 թվականին տեղի ունեցած դեպքը ներկայացրեց, թե, իբր, տեղի է ունեցել երեկ։
Խոսքը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի մասին է։
Ավելի ուշ, սակայն, նա խոստովանեց, որ սխալվել է։
«Նյութը, որը ես մեջբերեցի, բավականին հին էր»,- ասաց նա։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, թե Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունած բողոք ուներ, պետք է ճշտի՝ որ փուլում է, լրացուցիչ կասի։