Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից։
«Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:
QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:
Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.
🔹 Տրանսպորտային քարտ
🔹 Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից)
🔹 Բջջային հավելված»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Տրանսպորտային քարտը կարելի է ձեռք բերել՝
🔹 Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
🔹 Telcell սպասարկման կետերից,
🔹 Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:
Տրանսպորտային քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝
🔹 transport.yerevan.am կայքում,
🔹 Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: