Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է «Վնուկովո»


Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է «Վնուկովո»
Հուլիս 3 11:20 2025

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է «Վնուկովո»։

 

«Utair» ավիաընկերության UT785 չվերթի ուղևորները լրատվամիջոցներին պատմել են, որ ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է մոտավորապես ժամը 21:00-ին: Մոտ երկու ժամ տևած թռիչքից հետո օդաչուն զգուշացրել է ուղևորներին, որ նրանք կվերադառնան «Վնուկովո» օդանավակայան՝ «թռիչքային սահմանափակումների» պատճառով:

 

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ օդանավում տեխնիկական խնդիրներ են առաջացել և անհրաժեշտ էր վառելիքը սպառել, որպեսզի հնարավոր լինի վայրէջք կատարել օդանավակայանում։ Ներկայումս ուղևորները սպասում են, մինչև վերանորոգման աշխատանքները ավարտվեն և կրկին թռիչք իրականացվի։