Սերժ Սարգսյանն ու Վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ են. Հայկ Մամիջանյան


Սերժ Սարգսյանն ու Վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ են. Հայկ Մամիջանյան
Հուլիս 2 14:49 2025

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Վեհափառ Հայրապետը մշտական կապի մեջ են, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պես չի հանդիպում կաթողիկոսի հետ՝ աջակցություն հայտնելու։

 

«Սերժ Սարգսյանի ու Վեհափառ Հայրապետի շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում իրենց մեջ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք։ Դրանք կրում են պարբերական բնույթ»,- նշեց նա։

 

Անդրադառնալով մամուլում այսօր տեղ գտած հրապարակմանը, ըստ որի, «Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել հետ պահել Միքայել Սրբազանին»՝ Մամիջանյանն ասաց. «Դա մամուլ չի, սուտասանների ու Փաշինյանին սպասարակողների հավաքույթ է։ Ես նման կեղտ չեմ մեկնաբանում»։