Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին, այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
«Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ»,- նշել է նա։