ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել, կունենաք համարժեք պայմաններով աշխատանք


ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան աշխատանքից ազատել, կունենաք համարժեք պայմաններով աշխատանք
Հուլիս 2 12:02 2025

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության։

 

«ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»,-նշում է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։

 

Նշենք, որ Փաշինյանը սպառնացել էր ՀԷՑ-ի աշխատակիցներին. «Ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»։