Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են ընթանում։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։ Կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը փոխանցեց, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Այլ մանրամասներ՝ ավելի ուշ։