ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին հետաքրքիր է՝ գիշերն ինչպես են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները:
Ըստ նրա՝ եթե նորմալ են լուսացրել, ապա «դեռ տաք են, ոչինչ, հետո մի օր կհասկանան, թե ինչ անպատվություն են բերել իրենց ցեղին, որի դառը պտուղները դեռ երկար են զգալու»:
«Քաղաքական բարձրագույն իշխանության մասով վաղուց ամեն ինչ պարզ է, իմաստ էլ չկա մեկնաբանելու:
Գործող կառավարիչն այս փուլում իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից/մեղսակից դարձնելու, իսկ որոշները դա գիտակցելով` հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով՝ «տուն են պահում»»,- նշել է պատգամավորը։