Ուրարակիր Թովմաս Առաքելյանը գրում է․
«Իբրև նախազգուշացում իմ սիրելի՜ հետևորդներին: 5 օր շարունակ մերժել եմ այս կառավարության հետ համագործակցության մի շարք «գայթակղիչ» առաջարկներ:
Խնդրանքները կտրուկ դարձել են շանտաժ, շանտաժները՝ սպառնալիք: Փառք Աստծո՝ թաքցնելու և վախենալու ոչինչ չունեմ: Վստահ եմ՝ չեն ուշանա «պատժամիջոցները». բամբասանքից մինչև ձերբակալություն, բռնությունից մինչև ֆեյք-մեդիաահաբեկչություններ:
«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2): Պատրաստ եմ: Ուրախ եմ լինել ճշմարտության կողմում: Աստված օրհնի մեր երկիրն ու եկեղեցին»։