Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել. դատախազություն


Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել. դատախազություն
Հունիս 24 14:48 2025

Դատարանի որոշմամբ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել. Aysor.am-ին ասացին դատախազությունից։

 

Դարբինյանին պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:

 

Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի: Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։

 

Դարբինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին: