Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլև հողը փախնում է ոտքերի տակից․ Ռուբեն Մխիթարյան


Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլև հողը փախնում է ոտքերի տակից․ Ռուբեն Մխիթարյան
Հունիս 24 10:00 2025

Պրոդյուսեր, Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ժամանակակից «ժողովրդավար» Հայաստանի իրողությունները

 

Եթե Х գործարարը անհամաձայնություն հայտնի օրվա իշխանության քայլերի վերաբերյալ, ապա շատ արագ.

 

Ա. Նրա տարիներով արտադրած և խնդիր չունեցած մածունը կպարզվի, որ սև է

 

Բ. Թաքցրել է խոշոր չափերի մերան

 

Գ. Ապակե տարաների թափանցիկությունը չի համապատասխանում երեկ չէ առաջին օրը ընդունված նորմերին

 

Դ. Փորձված թանը այլևս այդ «անփորձ մածունից» չի ստացվում, ինչի վերաբերյալ բողոք է ներկայացնելու արևմտյան յոգուրտի սիրահար ամբողջ գդլնոցը

 

Ե. Առավոտից երեկո գործարարի մասին վայրահաչելու են այն նույն մարդիկ, որոնք մինչ այդ հերթ էին պահում նրա մոտ հայտնվելու և մի քանի գրամ մածուն բերաններն առնելու համար

 

Սա է: Սա չնկատելը, սա չտեսնելը նշանակում է սա խրախուսել: Օրվա իշխանության աթոռը ոչ միայն ճոճվում է, այլ նաև հողը փախնում է ոտքերի տակից: Որովհետև հողը հայկական է: Իսկ իրենք հայ չեն:

 

Սրանց հեռացնելու հազար ու մի ձև էր փորձ արվել: Բայց վերջը հեռանալու են #մեր_ձևով:

Հայկական ձևով: Ուրիշ ձև չունեն»,-եզրափակել է Մխիթարյանը: