Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, ուղիղ հարված հայոց պետականությանը։ Այս մասին Մայր տաճարի բակում հայտարարել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Օրերս ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում։ Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի»,– ասաց Կաթողիկոսը։