Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ


Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ
Հունիս 19 11:30 2025

Գործարար Սամվել Կարապետյանին տարել են Արմավիրի քրեակատարողական հիմնարկ, հայտնում են «Sputnik Արմենիա»-ի իրավապահ մարմինների աղբյուրները։

 

Հիշեցնենք՝ երեկ դատարանը 2 ամսով կալանավորեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով։

 

Համեմատաբար վերջերս կառուցված բանտում պահում են և՛ բանտարկյալներին, և՛ դատապարտյալներին։