Միգուցե, Արմեն Աբազյանն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են. Աբրահամյան (Տեսանյութ)


Միգուցե, Արմեն Աբազյանն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են. Աբրահամյան (Տեսանյութ)
Հունիս 18 11:46 2025

Տեղյակ չեմ, թե Արմեն Աբազյանի պաշտոնանկությունն ինչով է պայմանավորված, սակայն, միգուցե, պայմանավորված է նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա համոզմամբ՝ այս ամենը մեկ թեմայի հետևանք չէ, այլ կուտակված խնդիրների հետևանք է, որն արտացոլվել է երեկվա իրադարձություններում. «Սա պարզապես իմ ենթադրությունն է և սրա մասին ողջ եղելությունը կարող ենք իմանալ այն ժամանակ, երբ դրա հետ կապված Արմեն Աբազյանը պարզաբանում տա»: