ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութան քարուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ մարդիկ, գիտակցեն, թե չգիտակցեն, պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մարդու համար ծառայությունը բավականին մեծ ու կարևոր հետք է թողնում։
Աբրահամյանը չի կարծում, թե պետք է լիներ գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին նախագիծ, որ ժամկետային զինծառայողներին տրվող գումարը բարձրանար։
«Եթե չեմ սխալվում՝ 10 տարուց ավելի է՝ այս գումարը մնացել է, ժամանակին պետք է վերանայվեր, այսպիսի նախագիծը չէ, որ պետք է որոշակի վերանայում կամ բարելավում բերի»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս նախագծիը բերում է նաև ներհասարակական խտրականություն։
«Սա բերելու է բևեռացման, անհավասարության ու անարդարության շատ ավելի ընդգծված դրևորումների ու, միգուցե, ստացվի, որ նախագծով մեկ-երկու հարց լուծվի, բայց ներհասարակական հարաբերություններում շատ ավելի մեծ պրոբլեմներ ենք ստանալու»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Աբրահամյանը պնդում է՝ մեկասմյա ծառայությունը որևէ խնդիչր չի լուծելու։
«Եթե մենք 100 հոգի մարդ ենք բերում, որոնք անցել են մեկամսյա ծառայություն ու ֆիզիկական առումով դա թիվ է ցույց տալիս, որակական ու մարտական խնդիրների լուծման տեսանկյունից սա որևէ ձևով խնդիր չի լուծելու»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի՝ այս նախագիծը գաղափարական խնդիր է աղճատում, որովետև հայրենիքի նկատմամբ նվիրվածությունն ու ծառայությունը, որն արտահայտվում է, ողնաշարն է եղել։