Վաղարշապատ համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստն արձանագրվեց՝ աշխատակազմի քարտուղարի ժ/պ Կարեն Սմբատյանի կողմից։
«2025թ․-ի հունիսի 12-ին, Ժամը 1700-ին, քաղաք Էջմիածնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի» վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում հրավիրվել է Վաղարշապատհամայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի» արտահերթ նիստը, որին մասնակցելու համար ներկայացրել է Վաղարշապատ համայնքի ավագանու 10 անդամ։ Այդ մասին հայտարարեց նիստ արձանագրողը՝ հիմք ընդունել ավագանու գրանցման արդյունքները։ Գրանցվել են նիստի ներկա անդամների անուն, ազգանուն, ստորագրություն։ Վաղարշապատ համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստի ներկա են համայնքապետարանի աշխատակիցներ, հրավիրված են լրատվական միջոցների ներկայացուցիչներ։
Ավագանու նիստին չներկայացած անդամների բացակայությունը համարվում է անհարգելի՝ հարգելության վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելու հիմքով։ Հայաստանի հանրապետության ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի 142-ի կետ 3-րդով նիստը գումարվում է Հայաստանիրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու և համայնքի ղեկավար ընտրելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրավիրված ավագան նիստին օրենքով սահմանված կարգով կես ժամվա ընթացքում չի ներկայացել նիստը վարողը՝ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը և ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ։
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի պետության օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով, նիստը համարվում է, չկայացավ։ Ավագանու նիստը ավարտվել է 2025 թվականի հունիսի 12-, ժ-ը՝ 17։ 30-ին»։
Լրագրողները հետաքրքրվեցին ընթացքակարգից, թե հետո ինչ է նախատեսվում։ Սմբատյանը պարզաբանեց, որ եթե երկշաբաթյա ժամանակահատվածում չի ընտրվում համայնքի ղեկավար ՀՀ կառավարությունը լուծարում է համայնքի ավագանին։
«Լուծելուց հետո Հայաստանի պետության կառավարությունը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, ավագանին շարունակում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ նոր ավագանու ընտրություն չի եղել, ուղղակի որոշակի սահմանափակումներով»,- ասաց նա։