Շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում. նոր մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունից


Շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում. նոր մանրամասներ՝ Ճամբարակի պայթյունից
Հունիս 12 12:53 2025

Կառավարության այսօրվա նիստում Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը զեկուցեց, որ, նախնական վարկածով, Ճամբարակում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազից։

 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է եղել 282 փրկարար ծառայող, կա հինգ զոհ, հոսպիտալացվել է 12 անձ։

 

«Վերջիններիս վիճակը բավարար է, մեկ անձ դուրս է գրվել»,- ասաց նա։

 

Շենքում նաև սեյսմիկ գնահատում է իրականացվել, սակայն նախնական գնահատումը ամբողջական համալիր փորձաքննության է ենթարկվելու։

 

«Ներկա դրությամբ շենքի որոշ բնակարաններում հնարավոր է բնակվել, բայց, հաշվի առնելով որոշ ռիսկեր, դեռևս բնակիչները չեն բնակվում»,- ասաց ՆԳ փոխնախարարը։

 

Բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ ու անհրաժեշտ պարագաներ։

 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պատճառները վերջնական կպարզվեն»,- ասաց Մկրտչյանը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ցավակցում է բոլորիս ու զոհվածների հարազատներին։

 

«Մենք պետք է վերադառնանք մեր մշտական թեմային՝ ստանդարտների առկայությունն ու իրականացումն է, որ հնարավորություն կտա խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը, պետք է աշխատել այս ուղղությամբ»,- հավելեց նա։