Իրանական կողմը պաշտոնապես հայտարարել է հիվանդանոց տեղափոխված 50 քաղաքացիական անձանց վիրավորման մասին. հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նրանցից 35-ը կանայք և երեխաներ են։
Զոհերի և վիրավորների վերջնական թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ չկան։
Հաստատվել է նաև, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է կենտրոնական Իրանի Նաթանզ քաղաքի մոտակայքում տեղակայված միջուկային օբյեկտի վերերկրյա հատվածը միայն»,-գրում է նա։