ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խստիվ դատապարտել է Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խստիվ դատապարտել է Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը
Հունիս 7 18:56 2025

Այսօր Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ տիար Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում են Մայր Աթոռից։

 

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։