Հունիսի 7-ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշում է իր ծննդյան օրը:
Ռուսական ակումբը ջերմորեն շնորհավորել է իր թիմի ավագին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Ծննդյան նախօրեին Սպերցյանը խաղադաշտում էր՝ ընկերական հանդիպման 28-րդ րոպեին գոլ խփելով Կոսովոյի դեմ խաղում՝ Հայաստանի հավաքականին առաջ մղելով 2:1 հաշվով: Ցավոք, խաղի ընթացքում Հայաստանը բաց թողեց չորս գոլ և պարտվեց 2:5 հաշվով: