Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առիթով


Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առիթով
Հունիս 5 15:07 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 

Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։

 

Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։