ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից


ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հունիս 2 13:27 2025

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Ն. Փաշինյանը բավարարել է Ա. Հովհաննիսյանի խնդրանքը: 

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն էլ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին հորդորել ազատման դիմում գրել։