Ադրբեջանում գիտակցում են՝ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու՝ ՀՀ-ին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի. Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել. պատգամավոր


Ադրբեջանում գիտակցում են՝ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու՝ ՀՀ-ին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի. Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել. պատգամավոր
Հունիս 2 09:46 2025

Ադրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

Ըստ նրա՝ մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների վերաբերյալ:

 

«Բաքվից Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ, ինչի տակ պետք է հասկանալ Եկեղեցու կողմից դրսևորած անհանդուրժողականությունը պաշտոնական Երևանի հանձնողական, պարտվողական և ուրացման քաղաքականությանը:

 

Ադրբեջանում էլ գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու՝ Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի և պետք է հիմնական դիմադրողականության կենտրոններից մեկն անընդհատ «կրակի տակ պահել»:

 

Ու այս տեսանկյունից Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել, ինչն էլ համատեղ ջանքերով առաջ են մղում»,- նշել է Աբրահամյանը։