ՊՆ-ում կամ ԱԱԾ սահամանապահ զորքերում ծառայության անցած սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Շահառու սպան սահմանված գումարի չափով՝ 35 մլն դրամ, կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։
Սահմանված ժամկետի ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում հիփոթեքային վարկավորման պայմանագրով վճարումների կատարումը պետբյուջեից դադարելու է։ Ավելին՝ զինծառայողը պարտավոր է լինելու պետական բյուջե վերադարձնել այն գումարը, որը վճարվել է պետբյուջեից հիփոթեքային վարկավորման պայմանագրի շրջանակներում:
Օրենքի նախագծի ընդունումը 2026 թվականի և հետագա երկու տարիների պետական բյուջեներում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, որը կանխատեսվում է 2026թ. համար՝ 783,639.36 հազ. դրամ, 2027թ. համար՝ 1,542,819.15 հազ. դրամ, 2028թ. համար՝ 2,325,003.54 հազ. դրամ՝ յուրաքանչյուր տարվա շրջանակներում հաստատվող և ՀՀ ու օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների (ՊՆ և ԱԱԾ) միջինը 150 տեղերի հաշվարկով ներկայումս գործող շուկայական միջինացված գներով 75-80քմ քառ. մետր ընդհանուր տարածքով բնակարանը միջինացված հաշվարկով 35 մլն դրամ արժեքով ձեռք բերելու դեպքում: