Ինչ միջոցառումներ են նախատեսված Երևանում Հունիսի 1-ին


Ինչ միջոցառումներ են նախատեսված Երևանում Հունիսի 1-ին
Մայիս 26 11:15 2025

Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված կենդանաբանական այգում։

Միջոցառումները կմեկնարկեն ժամը 11-ից և կտևեն մինչև 18։00-ն։ Մինչև 15 տարեկան երեխաների մուտքը կլինի անվճար։

Հանգստյան օրերին հասանելի է անվճար երթուղի իրականացնող ավտոբուս, որը շարժվում է մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց տեղակայված կենդանաբանական այգու ավտոբուսի կայանից մինչև կենդանաբանական այգի և հետադարձ ուղղությամբ։ Չվացուցակին կարելի է ծանոթանալ կենդանաբանական այգու կայքէջից։

Միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում. Երևանի միջազգային բալետային փառատոնը, Անգլիական այգում «Երբ գիրքը տոն է» խորագրով մանկական գրքի փառատոնը, Ազատության հրապարակում «Հունիսի 1-ն օպերային աստղերի հետ» մեգանախագիծը և այլն։