Շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ թվեր չեմ նշի. Սուրեն Պապիկյան


Շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ թվեր չեմ նշի. Սուրեն Պապիկյան
Մայիս 22 12:19 2025

Հայաստանում շատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ խոսքը հազարների մասին է, բայց ինքը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, կոնկրետ թվեր չի նշի։

Հիմա, ըստ Պապիկյանի, ընդունելով կրճատ զինվորական ծառայության մասին նախագիծը՝ հնարավորություն կտրվի, որ այն քաղաքացիները, ովքեր, անվտանգությունից ելնելով, փորձել են տարբեր ճանապարհներով բանակից ազատվել, բոլորի հետ հավասար ՀՀ ԶՈՒ-ում գոնե կրճատ ժամկետով ծառայություն անցնեն։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, թե սա չափազանց զգայուն ու կարևոր հարց է։