Վերաքննիչ դատարանը վերացրել է արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը


Վերաքննիչ դատարանը վերացրել է արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը
Մայիս 17 19:44 2025

Վերաքննիչ դատարանը վերացրել է արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանի խափանման միջոցը։ Այդ մասին հայտնել է Բաբայանի պաշտպան Վլադիմիր Հայրապետյանը․

«Ղարիբ Բաբայանի գործով քրեական Դատարանի 02․02․2025թ-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարման արդյունքում՝ Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն և որպես պարտականություն սահմանելով, դատարանը արգելել է Ղարիբ Բաբայանին սոցիալական ցանցերում, համացանցային հարթակներում, ծառայություններում կամ կայքերում հրապարակային կոչեր կատարելը։ Դատարանի հիշյալ որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով։ Վերաքննիչ քրեական դատարանի 06․03․2025թ-ի որոշմամբ բավարարվել է բողոքարկումը և հիմնավոր կասկածի բացակայությունը արձանագրելով՝ մերժվել է դատախազի հատուկ վերանայման բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազի կողմից, որի արդյունքում էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ մերժել է Գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այսպիսով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ»։