Խաղադաշտ ներխուժած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն կիրառած անձն այլևս չի կարող անվտանգություն իրականացնել. դեպքը պետք է ունենա կոնկրետ հետևանքներ. Ալեն Սիմոնյան


Խաղադաշտ ներխուժած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն կիրառած անձն այլևս չի կարող անվտանգություն իրականացնել. դեպքը պետք է ունենա կոնկրետ հետևանքներ. Ալեն Սիմոնյան
Մայիս 16 13:30 2025

ՀՖՖ անվտանգության պետն օրեր առաջ բռնություն էր կիրառել խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այս միջադեպին ու նշել, որ տվյալ անձն այլևս տեղ չի կարող ունենալ խաղի ժամանակ անվտանգություն իրականացնելու համար։ 

«Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձը, իմ խորին համոզմամբ, այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգություն իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը:

Մարդը, ով հանրային անվտանգությանբ է զբաղվում, ունի նման պատասխանատվություն, կա՛մ պետք է տիրապետի իր մասնագիտական պարտականություններին, կա՛մ պատասխանատվություն կրի, և, կրկնեմ, իմ խորին համոզմամբ, այս դեպքը պետք է ունենա կոնկրետ հետևանքներ»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։