40-ամյա վարորդը բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ փակել երթևեկելի գոտին


40-ամյա վարորդը բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ փակել երթևեկելի գոտին
Մայիս 13 21:05 2025

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19 կմ հատվածում, Աշտարակի կամրջի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և մասամբ փակել երթևեկելի գոտին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։