«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար մարտնչած ու իրենց կյանքը չխնայած հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջը:
«Նշենք, որ 1992 թ. մայիսի 8-ին է ազատագրվել հայկական Շուշին՝ դառնալով ազգային միասնության և հաղթանակի խորհրդանիշ։ Այսօր, ցավոք, այն ժամանակավորապես գերեվարված է՝ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ իշխանությունների անհետևողական, սխալ և պետականակործան քաղաքականության պատճառով։
Շուշիի և Արցախի ժամանակավոր բռնազավթումը մեր ազգային արժանապատվության հարցն է, որն անխոս վերականգնվելու է։
Հավերժ փառք հայրենիքի համար կռված բոլոր հերոսներին»,-նշված է գրառման մեջ։