Դատարանը բավարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչականմարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս պահին ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորված է։
Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել էր ՍԱՏՄ ևս մի քանի աշխատակցի։ այս պահին նրանց նկատմամաբ խափանման միջոց դեռ ընտրված չէ։
ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։