ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել


ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը վթարի է ենթարկվել
Մայիս 2 09:57 2025

Քիչ առաջ Երեւանի Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենայի մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է News.am-ը։

«Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: 

Ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք այս պահին աշխատանքներ են իրականացնում, ըստ երեւույթին արձանագրություն են կազմում:

Նշենք, որ ամենաքիչը տուժել է Գագիկ Մելքոնյանի ավտոմեքենան, քանի որ նա եղել է ամենավերջինը եւ աննշան է վնասվել:

Ավելի ուշ Գագիկ Մելքոնյանը մեկ այլ ավտոմեքենայով հեռացավ դեպքի վայրից: