Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ


Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահ
Մայիս 1 11:12 2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։

Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ ձեր ամենօրյա ջանքերի և պատասխանատու վերաբերմունքի համար։

Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան»։