Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթի է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս՝ Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Կարեն Սարգսյանը և պարեկ Շահեն Խաչատրյանը։Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։