«Հլը թող մի հատ իրենք կրթվեն։ Օլոյի-Ջոլոյի պես դուրս են գալիս են, էրեխեքին էլ հետևներից գցած, ամաչում եմ, որ դրանք մեր երկրի ղեկավարներ են։ Էդ ե՞րբ ես Աննա Հակոբյան, մի կիրթ մի բառ ասել, որ էսօր էլ ազգին ես ուզում կրթվես։ Հլը դու սովորի, որ փողոցով ձեզ քորելով չքայլեք։Հլը էդքան բանը գիտակցի, հլնում եք ամբիոններից, ամբողջ ընտանիքը, մենակ ինքը չէ, իրանց քորելով ման են գալիս։ Դուք կրթվեք, նոր եկեք ուրիշներին կրթեք։ Թալանեցին, կերան մեր երկիրը, կերան մեր երկիրը, չգիտեմ ո՞նց պիտի անենք։Աստված արդար ա, չի թողնի, էնքան ենք փորձության եկե»,- Ազատության հրապարակում ասաց արցախցիներին աջկացության եկած կինը։
Նա նշեց, որ անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր հայ պետք է կանգնի հայի կողքին։
«Շուտ-շուտ եմ գալիս, իմ հայրենակիցներն են, ուզում եմ իմ լումայի չափով օգնեմ, զենք բռնել չգիտեմ, ոչ մի բան անել չգիտեմ, բայց ուզում եմ գամ կանգնեմ իմ արցախցի քույրերի և եղբայրների կողքին։ Նրանք պետք է իմանան, որ մենակ չեն։ Նորից եմ ասում, անիծվի են մարդը, ով արցախցի-ղարաբաղցի է տարանջատում, իրանք մեր քույրերն ու եղբայրներն են, ու իրենք հավասար արտոնություններ ունեն էս երկրի մեջ։ Սա Նիկոլի երկիրը չի, մեր երկիրն է, Նիկոլը ժամանակավոր է։ Սրանք չեն ամաչում, ասում են՝ 680 000 ձայն տվող ենք ունեցել։ Ալեն ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խաբնվել ենք, 680000-ի մեջ ես էլ եմ եղել, հմի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, իմ պես միլիոնավոր մարդիկ խաբնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ։ Չէինք իմացել, որ Ալիևը պիտի ընդեղից հրամայի, մենք էլ էստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին։ Էսի մեր երկիրն է, Նիկո՛լ, էսի քո երկիրը չի»,- ասաց քաղաքացին։