«2023 թվականին, երբ նոր ցեղասպալնություն անողը դեռ իշխանության ղեկին է ու դուք գնում եք Ծիծեռնակաբերդ, այլ ոչ թե Փաշինյանի տուն, ես դա չեմ հասկանում»,-«Հայելի»մամուլի ակումբում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հայեց ցեղասպանության տարելիցին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթին։
Նրա խոսքով, 120 հազար մարդ այսօր ցեղասպանության է ենթարկվում, իսկ ջահերով երթը փոխանակ գնա ցեղասպանության հեղինոկի կառավարական ամառանոց՝ գնում է Ծիծեռնակաբերդ։
«Ջահերով երթը կազմակերպել է ՀՅԴ երիտասարդական կազմեկրպությունը։ Իրենց կուսակցությունից 15 դաշնակցական այսօր ԱԺ պատգամավոր են, նրանցից ոչևէ մեկը դեռ վարչապետին՝ ցեղասպանություն իրագործողին անվստահություն հայտնելու նախաձեռնություն չի ցուցաբերել, բայց ջահերը վերցրել գնում են Ծիծեռնակաբերդ»,-ասաց Էդգար ղազարյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը դատապարտող Փաշինյանի հայտարարությաը՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ Փաշինյանը չէր դատապարտել երբ Ալիևը քայլելով անցնում էր Արցախի Հանրապետության, հետևաբար՝ Հայաստանի դրոշի վրայով։
«Նիկոլ փաշինյանի երազանքն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները Երևանի Հանրապետության հրապարակում ոչ թե այրվեն, այլ ծածանվեն»,- ասաց Էդգար ղազարյանը՝ հիշեցնելով, որ Հրապարակին կից նախկին փոստի շենքը կառավարությունը 2023 թվականից հանել են ազատ վաճառքի և այն կարող են գնել ադրբեջանցիները՝ միջնորդ ընկերությունների միջոցով և հրապարակում մի օր էլ ծածանվի Ադրբեջանի դրոշը։
Էդգար Ղազարյանը նաև հիշեց, որ ՀՀ նախագահ Վահագն խաչատուրյանը ուղերձ չի հրապարակել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։