ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից այսօր հետաքրքրվեց ՝ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով նախձեռնված քրեական վարույթներ կա՞ն, թե՞ չկան։
Հոդվածը Ցեղասպանության ու մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հրապարակային հերքման մասով է։
Գլխավոր դատախազն ասաց, թե այդ մասով վիճակագրությունը չի հիշում։
«Չեմ հիշում, անգիր չեմ կարող ասել»,- հայտարարեց նա։
Մինասյանն էլ ասաց, որ 136-րդ հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև իրենք շրջանառության մեջ են դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեմ քրեական պատասխանատվությունը խստացնելու առաջարկը։
«Կխնդրեմ, որ մինչև լիագումար նիստը տեղեկատվություն տաք՝ կա՞ն հարուցված վարույթներ, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։