Չնայած անդառնալի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Մենք հիշում ենք Մեծ եղեռնը ոչ միայն ի նշան վշտի, այլև վճռականությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի և տարածաշրջանի հարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- ասել է նա: